Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իտալիայում ներկայացրել են 2020 թվականի Pirelli օրացույցը

Իտալիայում ներկայացրել են 2020 թվականի Pirelli օրացույցը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերոնայում ներկայացրել են Pirelli օրացույցի 47-րդ թողարկումը: Այս տարի դրա թեման Է՝ «Ջուլիետայի որոնումներում»: Բոլոր լուսանկարներն արել Է իտալացի ֆեշն-լուսանկարիչ Պաոլո Ռովերսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Evening Standard-ը:
Նաեւ YouTube-ում հրապարակվել Է մի տեսանյութ, որտեղ դերասանուհիները, մոդելները եւ երգչուհիները պատմում են օրացույցի հետ կապված աշխատանքի եւ այն մասին, թե ինչպես Է ստեղծվել Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետա» ողբերգության գլխավոր հերոսուհու նոր մեկնաբանումը:
«Միշտ ցանկացել եմ աշխատել Պաոլոյի հետ: Նրա աշխատանքները կտավներ են հիշեցնում: Ջուլիետան առաջին սիրո եւ քնքշության խորհրդանիշն Է»,-պատմել Է դերասանուհի Էմմա Ուոթսոնը:
«Ջուլիետան միշտ ուղեցույց Է եղել իմ աշխարհում, Էտալոն, երազանք եւ պատրանք: Իմ այս աշխատանքը նվիրված Է բոլոր կանանց: Կարծում եմ՝ երբ նայում եք աղջիկների լուսանկարներին, կարելի Է նմանություն տեսնել Ջուլիետայի հետ»,-ընդգծել Է Ռովերսին:
Pirelli օրացույցն առաջին անգամ հրապարակվել Է 1964 թվականին՝ որպես նվեր անվադողեր արտադրող բրենդի լավագույն հաճախորդների համար: 1974 թվականին դրա հրատարակումը դադարեցվել Է եւ վերսկսվել միայն տասը տարի անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am