Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բաթոյանը կարևորեց կանանց մասնակցությունը պաշտպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացներին

Բաթոյանը կարևորեց կանանց մասնակցությունը պաշտպանության ոլորտում 
որոշումների կայացման գործընթացներին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոչ միայն կարևորում է տնտեսական, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում կանանց ներգրավվածության ապահովումը, նրանց տնտեսական կարողությունների ամրապնդումը, այլ նաև առանցքային է համարում պաշտպանության համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներին նրանց մասնակցությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևին նվիրված համաժողովի ժամանակ Բաթոյանը նշեց, որ բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը Կառավարությունը հաստատել է 2019 թվականի փետրվարի 28-ին և այն Հայաստանի կողմից դիտվում է որպես ազգային մեխանիզմ, հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար։

 «Բոլոր չլուծված հակամարտությունները անդրադառնում են կանանց վրա՝ առաջ բերելով ծայրահեղ աղքատություն, խոչընդոտելով կանանց անվտանգության, առողջապահական, կրթական և այլ իրավունքների իրացումը։ Դրանց հանդեպ առավել խոցելի են հաշմանդամություն ունեցող և տարեց կանայք, ուստի այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է պետական մարմինների, կանանց տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների համագործակցությունը և ապակենտրոն աշխատանքը՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղաշինության և կարգավորման հարցերում։ Ի թիվս այլ գերատեսչությունների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս հանձն է առել կատարելու անհրաժեշտ քայլեր հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար»,- ընդգծեց Բաթոյանը։

Նախարարի խոսքով՝ N 1325 բանաձևի դրույթների իրականացման կառավարության գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնելու հանրության իրազեկությունը, արդյունավետ դարձնելու բանաձևի կյանքի կոչման համար պատասխանատու մարմինների պարտականությունների բաշխումը և ամրագրումը։

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ինչպես նաև Վրաստանից ժամանած հյուրեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am