Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ԱՄՆ դեսպանությունը հայտնել է ՀՀ ոստիկանության բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն

ԱՄՆ դեսպանությունը հայտնել է ՀՀ ոստիկանության բարեփոխումներին աջակցելու 
պատրաստակամություն

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի պատվիրակությանը՝ տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել  է նաև ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Եսայանը ընդգծել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ իրականացվող համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, նաև ներկայացրել փոխգործակցության արդյունքում իրականացված որոշ աշխատանքներ:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար` իրենց հետաքրքրող հարցերն ուղղելով ոստիկանության գործունեության վերաբերյալ:

Կողմերը քննարկել են այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ ոստիկանությունում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: «Մասնավորապես, ամերիկյան կողմն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին:
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ