Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի առջեւ C-400-ի գնումից հետո վիթխարի խնդիրներ են ծառացել. Թրամփ

Թուրքիայի առջեւ C-400-ի գնումից հետո վիթխարի խնդիրներ են ծառացել. Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումից հետո Թուրքիան վիթխարի խնդիրներ Է ստացել՝ կապված F-35-երի մատակարարման հետ, նրանք, հնարավոր Է, ստիպված լինեն ինքնաթիռների համար դիմել Ռուսաստանին կամ Չինաստանին: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ կայացած հանդիպումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«C-400-ների ձեռքբերումից հետո Թուրքիան վիթխարի խնդիրներ Է ստացել: Նա պատվիրել Էր բազմաթիվ F-35-եր, բայց այժմ Վաշինգտոնի համար դժվար կլինի մատակարարել դրանք: Հնարավոր Է՝ նրանք ստիպված լինեն ինքնաթիռների համար դիմելու Ռուսաստանին կամ Չինաստանին»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am