Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Ռոհանին հայտարարել Է, որ Իրանը մեկ տարի անց կարող Է վերսկսել բենզինի ներմուծումը

Ռոհանին հայտարարել Է, որ Իրանը մեկ տարի անց կարող Է վերսկսել բենզինի ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը վառելիքի սպառման աճի շարունակվելու դեպքում կարող Է մեկ տարի անց դառնալ բենզինի ներմուծող: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե շարունակվի վառելիքի սպառման աճը, ապա մեկ տարի անց մենք կրկին կդառնանք բենզինի ներմուծող»,-նախագահի խոսքը մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «ինքնաբավությունը պահպանելու եւ բենզինի սպառումը վերահսկելու համար ընդունվել Է բաժնաչափերի սահմանման եւ վառելիքի գների բարձրացման պլան»:

«Այդ նախաձեռնությունից ստացված 310 տրլն իրանական ռիալը (շուրջ 2,5 մլրդ դոլար) կօգտագործվի հասարակության խոցելի խավերին օգնելու համար»,-նշել Է նա: Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ:

Բացի այդ, սահմանվեցին հատուկ քվոտաներ՝ ամսական մեկ մարդու հաշվով 60-ական լիտր բենզին 15 հազար ռիալ (0,1 դոլար) գնով: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների:

Ցուցարարները այրում Էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ