Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գլխավոր դատախազը Նաթանյահուի դեմ մեղադրական եզրակացություններն ուղարկել Է Կնեսետի խոսնակին. Kan

Գլխավոր դատախազը Նաթանյահուի դեմ մեղադրական եզրակացություններն ուղարկել Է Կնեսետի խոսնակին. Kan

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը դեկտեմբերի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յուլյա Էդելշտեյնին Է ուղարկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դեմ երեք գործով մեղադրական եզրակացությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի Kan պետական ռադիոն:

Ռադիոկայանի տվյալներով՝ խորհրդարանի խոսնակի անունով նամակում գլխավոր դատախազը նշել Է, որ Նաթանյահուի գործերի շուրջ լսումներն անցկացվելու են Երուսաղեմի Օկրուգային դատարանում: Մանդելբլիտը նաեւ տեղեկացրել Է Էդելշտեյնին, որը դեկտեմբերի 2-ից սկսվում Է այն 30 օրվա հաշվարկը, որոնց ընթացքում վարչապետը կարող Է Կնեսետին խնդրել իրեն անձեռնմխելիությռուն տրամադրելու մասին: Ընդսմին, ինչպես նշում Է Kan-ը, ներկայիս խորհրդարանում, որն ընտրվել Է սեպտեմբերի 17-ին, դեռեւս չեն կազմավորվել այն հանձնաժողովները, որոնք պետք Է քննարկեն վարչապետի խնդրանքը:

Նոյեմբերի 21-ին Մանդելբլիտը հայտարարել Է, որ որոշել Է Նաթանյահուին երեք գործով մեղադրանքներ առաջադրել կաշառակերության եւ հասարակության վստահությունը չարաշահելու համար: Նաթանյահուն ավելի վաղ քանիցս մերժել Է իր դեմ ներկայացված կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները:

Նոյեմբերի 21-ին վարչապետը գլխավոր դատախազի՝ իրեն մեղադրանքներ առաջադրելու որոշումը որակել Է «հեղաշրջման փորձ» եւ խոստացել Է Իսրայելը կառավարել «պատասխանատու կերպով եւ օրենքներին համապատասխան», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am