Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց ինքնարձակման մասին

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց ինքնարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ նիստում հայտարարել Է ինքնարձակման մասին: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, խորհրդարանի հատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի նախագահությամբ, կայացել Է երկուշաբթի օրը, օրակարգում դրված Էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարցը դրվել Է խորհրդարանականների քվեարկությանը, որոնք «կողմ» են քվեարկել:

Դրանով իսկ, քվեարկության արդյունքներով, խորհրդարանի ինքնարձակման որոշում Է ընդունել: Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը կընդունի Ադրբեջանի նախագահը: Ավելի վաղ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ Է անցկացրել, որտեղ կուսակցությունից խորհրդարանում ներկայացված պատգամավորներին հանձնարարվել Է հանդես գալ Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել Է, որ այդ որոշումն ընդունվել Է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով: Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած Է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում Է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանային 2020 թվականի նոեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am