Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վարոս Սիմոնյանը հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Խերսոնցևի հետ

Վարոս Սիմոնյանը հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ 
Ալեքսեյ Խերսոնցևի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ,  հավատարմագրման ազգային մարմնի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, «Ռոսստանդարտ» տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսեյ Աբրամովը, ՌԴ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։

Քննարկվել են երկու երկրներում որակի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։

ՌԴ հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանում այս ոլորտի մարտահրավերները և խնդիրները,  համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը,  իրենց կողմից ներդրված հավատարմագրման կանոնակարգումն ապահովող էլեկտրոնային համակարգը՝ նշելով, որ այն նպատակ ունի լուծել շուկայում առկա համապատասխանության փաստաթղթերի հետ կապված խնդիրները։ Առաջարկվել է համագործակցել՝ ձեռք բերված փորձը հայկական կողմին ներկայացնելու և միասնական էլեկտրոնային համակարգի բնականոն աշխատանքը հետագայում ապահովելու նպատակով։  

Հայկական կողմը, ներկայացնելով Հայաստանում հավատարմագրման ու համապատասխանության գնահատման ոլորտներում կատարվող աշխատանքները, ողջունել է  ՌԴ համապատասխան կառույցների մասնագետների հետ շարունակական համագործակցության և փորձի փոխանակման առաջարկը, որի արդյունքում հնարավոր կլինի  կարգավորել առանց խոչընդոտների ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ միասնական շուկայում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am