Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սահակաշվիլին հայտարարել Է, թե սխալ Է թույլ տվել՝ լքելով Վրաստանը

Սահակաշվիլին հայտարարել Է, թե սխալ Է թույլ տվել՝ լքելով Վրաստանը
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե ափսոսում Է 2013 թվականին հայրենիքը լքելու որոշման համար եւ դա սխալ Է համարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր ես բոլորից շատ եմ ափսոսում այն բանի համար, որ 2013 թվականին հեռացա Վրաստանից: Ես պարզապես թողեցի ամեն ինչ ու հեռացա: Ես չհեռացա բանտ նստելու վախից: Ձեզ հայտնի Է, որ Ուկրաինայում Էլ ինձ սպառնում Էին դրանով: Ես հեռացա, որովհետեւ հոգնել Էի, ու մարդիկ Էլ հոգնել Էին ինձանից: Ես պարզապես բոլորին հնարավորություն տվեցի հանգստանալ: Սակայն այսօր ես կարծում եմ, որ սխալ եմ թույլ տվել»,- դեկտեմբերի 1-ին ասել Է Սահակաշվիլին «Մթավարի արխի» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հաղորդավարի այն ռեպլիկին ի պատասխան, թե Վրաստանում նա կհայտնվեր ճաղերի հետեւում, քանի որ նրա դեմ քրեական գործեր են հարուցված, Սահակաշվիլին ասել Է. «Ամենավատ ելքն այն Է, որ մարդը թողնում Է իր երկիրը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am