Սահակաշվիլին հայտարարել Է, թե սխալ Է թույլ տվել՝ լքելով Վրաստանը

Armenpress 10:39, 2 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե ափսոսում Է 2013 թվականին հայրենիքը լքելու որոշման համար եւ դա սխալ Է համարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Այսօր ես բոլորից շատ եմ ափսոսում այն բանի համար, որ 2013 թվականին հեռացա Վրաստանից: Ես պարզապես թողեցի ամեն ինչ ու հեռացա: Ես չհեռացա բանտ նստելու վախից: Ձեզ հայտնի Է, որ Ուկրաինայում Էլ ինձ սպառնում Էին դրանով: Ես հեռացա, որովհետեւ հոգնել Էի, ու մարդիկ Էլ հոգնել Էին ինձանից: Ես պարզապես բոլորին հնարավորություն տվեցի հանգստանալ: Սակայն այսօր ես կարծում եմ, որ սխալ եմ թույլ տվել»,- դեկտեմբերի 1-ին ասել Է Սահակաշվիլին «Մթավարի արխի» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:Հաղորդավարի այն ռեպլիկին ի պատասխան, թե Վրաստանում նա կհայտնվեր ճաղերի հետեւում, քանի որ նրա դեմ քրեական գործեր են հարուցված, Սահակաշվիլին ասել Է. «Ամենավատ ելքն այն Է, որ մարդը թողնում Է իր երկիրը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am