Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մնացականյանը չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը

Մնացականյանը չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կորսված հնարավորությունների տարի է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարն այս հարցին անդրադարձավ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Մեկնաբանելու բան չունեմ: Մենք ունենք մեր օրակարգը, մենք ունենք մեր նպատակները, մենք ունենք շատ ակտիվ ներգրավում բանակցային գործընթացի մեջ: Այս 1,5 տարվա ընթացքում, ինձ թվում է, որ առավել քան հստակ ի ցույց է դրված լրջությունը մեր կողմից այս բանակցային գործընթացի մեջ, ակտիվությունը, շփումների ծավալը, օրակարգային հարցերի ծավալը: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք մեր մասով լրջորեն աշխատել ենք խաղաղ կարգավորման այս լրջագույն հարցի շուրջ»,- ասաց Մնացականյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am