Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց ինքնարձակման հարցի շուրջ նիստի անցկացումը

Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց ինքնարձակման հարցի շուրջ նիստի անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) դեկտեմբերի 2-ին կքննարկի օրենսդիր մարմնի ինքնարձակման վերաբերյալ «Նոր Ադրբեջան» կառավարող կուսակցության նախաձեռնությունը, հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ Է անցկացրել, որտեղ կուսակցությունից խորհրդարանում ներկայացված պատգամավորներին հանձնարարվել Է հանդես գալ Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել Է, որ այդ որոշումն ընդունվել Է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով:

«Դեկտեմբերի 2-ին տեղի կունենա Միլի մեջլիսի հատուկ նիստը, որտեղ կքննարկվի խորհրդարանի ինքնարձակման հարցը»,-ասել Է Ասադովը:

Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած Է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում Է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանան 2020 թվականի նոեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ