Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է շուրջ 10 մլն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում 
հանգանակվել է շուրջ 10 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թվականի հեռուստամարաթոնի շրջանակում հանգանակվել է 9.856.100 դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, իրենց հանգանակությունն են բերել անձինք Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո:

12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի անցկացվել է Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը հեռարձակվել է Լոս Անջելեսից։ «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ, հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա:

Նախորդ տարի «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am