Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ի սեփականատերը հայտարարություն է արել ՀՖՖ նախագահի ընտրության վերաբերյալ  

«Փյունիկ»-ի սեփականատերը հայտարարություն է արել ՀՖՖ նախագահի ընտրության վերաբերյալ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններից առաջ հանդես է եկել հայտարարությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սողոմոնյանն իր հայտարարությունում շեշտել է, որ գործկոմի և նախագահ ընտրությանը պետք է առավել պատասխանատվությամբ մոտենալ: «Իմ խորին համոզմամբ, ո՛չ ՀՖՖ ապագա նախագահը և ոչ էլ նրա հարազատները չպետք է որևէ կապ ունենան Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբներից որևէ մեկի հետ: Ես ժողովի բոլոր մասնակիցներին խնդրում եմ կատարել կշռադատված որոշում, որպեսզի մենք կարողանանք շարժվել առաջ, այլ ոչ թե հետ: Դեռ շատ աշխատանք պետք է կատարել, որպեսզի վերադարձնենք հայկական ֆուտբոլի մակարդակն արժանի դիրքեր: Հուսով եմ, որ դեկտեմբերի 23-ին մեզ կհաջողվի ընտրել գործադիր կոմիտեի հենց այն անդամներին և ՀՖՖ-ի նախագահին, որոնք կարող են ապահովել օբյեկտիվ և պրոֆեսիոնալ կառավարում ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի»,-ասված է տարածված հայտարարությունում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am