Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց առողջապահական բնագավառի միասնական կառավարմանն առնչվող օրինագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց առողջապահական բնագավառի միասնական 
կառավարմանն առնչվող օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահական բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նոյեմբերի 28-ի նիստում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հիշեցրեց, թե ինչի վերաբերյալ է օրենքի նախագիծը:

«Խոսքը ռազմական դրության ժամանակ մասնավոր բժշկական հիմնարկների կառավարման լիազորությունների փոխանցման մասին է պետական կառավարման լիազոր մարմնին՝ նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի այդպիսի պայմաններում առավել արդյունավետ կազմակերպել բնակչության բժշկական օգնությունը»,- ասաց Զեյնալյանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019թ. հոկտեմբերի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am