Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ի թիմի կազմալուծման սպառնալիք Է տեսնում

Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ի թիմի կազմալուծման սպառնալիք Է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել Է, որ «թիմի կազմալուծման սպառնալիք Է տեսել»: Նրա խոսքով՝ «Վրացական երազանքը» վնաս Է կրել իր թիմի անդամների հեռանալու, ինչպես եւ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրական համակարգով անցկացնելու խոստումը չկատարելու պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Ես թիմի կազմալուծման սպառնալիք տեսա: Առաջին բանը, ինչն ինձ հաջողվեց անել, մեծամասնության նիստ անցկացնելն Էր քվեարկությունից առաջ… Մենք վստահություն չունեինք, բայց հուսով Էինք, որ օրինագիծը կանցնի… Այդ ֆոնին մենք թույլ տվեցինք քվեարկություն, բայց մեծամասնականներն այլեւս պատասխանատվություն չունեն թիմի հանդեպ, եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
Մենք վնաս կրեցինք, թիմը տուժեց, եւ ոչ միայն այն պատճառով, որ չկատարեց իր հայտարարած խոստումը, այլ որովհետեւ մեզանից հեռացան բազմաթիվ արժանավոր անդամներ, եւ դա որոշակի կորուստ Է թիմի համար: Թեեւ, եթե իրադրությունը գնահատենք ամբողջության մեջ, ապա ողբերգական ոչինչ տեղի չի ունեցել: Թիմի անդամները տարբեր կերպ եւ հուզականորեն են ընդունում տեղի ունեցածը:
Եթե գնահատենք պրագմատիկորեն, այո՛, մենք երիտասարդ կուսակցություն ենք եւ, հնարավոր Է՝ դա տեղի ունեցավ ժամանակից շուտ, սակայն նայեք զարգացած երկրներին՝ չկա մի կուսակցություն, որը չունենար հայտարարված ու չկատարված խոստումներ: Դրամատիկ ոչինչի տեղի չի ունեցել»,-հայտարարել Է Բիձինա Իվանիշվիլին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am