Քաղաքականություն

Մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ու ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ու ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աննա Նաղդալյանը:

«Ղրղզստանի մայրաքաղաքում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը»,- գրել է Նաղդալյանը:

Նիստին Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում