Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրին կունենա երիտասարդական քաղաքականություն

Գյումրին կունենա երիտասարդական քաղաքականություն

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին կունենա երիտասարդական քաղաքականություն: Այս պահին քննարկման փուլում են «Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029թթ. հայեցակարգի», «2020-2021թթ. ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քաղաքականության մշակման նախաձեռնությունը Գյումրու քաղաքապետարանինն է՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Ներկայացնելով նախագիծը՝ Երիտասարդական ոլորտի փորձագետ Աննա Եղոյանը տեղեկացրեց, որ այն ոչ թե նոր է գրվել կամ կազմվել, այլ դրա հիմքում 2016 թվականին Գյումրու քաղաքապետարանին տրամադրված փաստաթղթերն են, որոնք փորձում են վերակենդանացնել: «Դրանք մենք ներկայացրինք համայնքի  զարգացման 5-ամյա պլանի մշակման ֆոնին եւ դրա ժամկետներին համահունչ, սակայն հետագա կյանք չունեցան: Մենք թողել էինք համայնքապետարանի դատին, որ իրենք նախաձեռնեին այդ փաստաթղթերի վերհանումը: Սակայն 2 տարուց ավելի սպասում էինք արձագանքի, որը  չեղավ, եւ միայն կառույցի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նոր պետի նշանակումից հետո, հերթական անգամ ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ ԵՆԿ-ի  կողմից բարձրաձայնվեց այդ կարեւոր փաստաթղթերի մասին: Վերանայումները, որոնք արել եմ ես մինչ այս օրը, եղել են տեխնիկական, ոչ բովանդակային, հետեւապես չմտածեք, թե եղել է որեւէ բովանդակային քննարկում, որին որեւէ մեկը, կառույց թե կազմակերպություն, հնարավորություն չի ունեցել մասնակցելու»,- նշեց  Աննա Եղոյանը:

Մինչ նախագծի հաստատումը նախագծերի վերաբերյալ արված դիտարկումներն ու առաջարկությունները կհամալրեն փաստաթղթերի փաթեթը, որն այս պահին մշակման փուլում է:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am