Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Twitter-ը կհեռացնի այն օգտահաշիվները, որոնցից չեն օգտվել ավելի քան վեց ամիս

Twitter-ը կհեռացնի այն օգտահաշիվները, որոնցից չեն օգտվել ավելի քան վեց ամիս

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի վարչակազմը նախազգուշացումներ Է ուղարկում այն օգտատերերին, որոնք սոցիալական ցանց չեն մտել ավելի քան վեց ամիս: The Verge-ի տվյալներով, այդ օգտահաշիվները կհեռացվեն, եթե դրանց տերերը հաշվեգրանցումից չօգտվեն մինչեւ դեկտեմբերի 11-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տեղեկատվությունը հրատարակությանը հաստատել Է Twitter-ի պաշտոնական ներկայացուցիչը, որը վկայակոչել Է սոցցանցի կանոնները ոչ ակտիվ օգտահաշիվների նկատմամբ: «Մենք սկսել ենք ակտիվորեն դիմել այն օգտահաշիվների տերերին, որոնցից չեն օգտվել ավելի քան վեց ամիս՝ հայտնելու, որ նրանց պրոֆիլները կարող են ընդմիշտ հեռացվել երկարատեւ անգործության պատճառով»,-հայտնել են Twitter-ում:

Սոցցանցի ներկայացուցիչը նաեւ պարզաբանել Է, որ օգտահաշվի հեռացումը տեղի չի ունենա մի ակնթարթում, գործընթացը կտեւի մի քանի ամիս:

Նշվում Է, որ Twitter-ը դեռեւս դիրքորոշում չունի մահացածների օգտահաշիվների վերաբերյալ: Ընկերությունում լուծումներ են փնտրում, որպեսզի հնարավոր լինի պահպանել հիշողությունը՝ օգտագործելով նման պրոֆիլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am