Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թբիլիսիում ոստիկանությունը ջրանետներ Է կիրառել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար. Reuters

Թբիլիսիում ոստիկանությունը ջրանետներ Է կիրառել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար. Reuters


ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ոստիկանությունը լույս նոյեմբերի 26-ի գիշերը ջրանետներ Է կիրառել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը
«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն գործակալության լրագրողներին պատմել Է մի քանի մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալման մասին:
Հաջակցություն համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ակցիայի մասնակիցները նոյեմբերի 25-ին ձեռնամուխ են եղել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մուտքերի պիկետմանը: Նրանք փորձում են պատգամավորներին զրկել երեքշաբթի օրը լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ հատուկ նշանակության ուժերը ուժ չեն կիրառել, այլ միայն վահաններով հանրահավաքի մասնակիցներին հետ են մղել խորհրդարանի մուտքերից: Ակցիայի ցրումն ուղեկցվել Է ոստիկանության հետ բախումներով: Ներկայում շենքի մերձակա տարածքը, ինչպես նաեւ Ռուսթավելիի պողոտան բաց են ավտոտրանսպորտի երթեւեկության համար: Քաղաքապետարանին առընթեր կոմունալ ծառայություններն արդեն պողոտան եւ հարակից տարածքն ազատել են վրաններից:
Ընդդիմադիրները հայտարարում են, որ մտադիր չեն հրաժարվել իրենց պլաններից եւ կշարունակեն պիկետումը: Ներկայում նրանք գտնվում են խորհրդարանի մերձակա մայթի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am