1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընտանիքում բռնություն կատարելու դեպքերը նվազման միտում ունեն

Ընտանիքում բռնություն կատարելու դեպքերը նվազման միտում ունեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոյեմբերի 25-ը` ՀՀ ոստիկանությունում բռնություն կատարելու դեպքերով հաշվառվել է 1533 անձ, 1066 անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 375 անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված խնդիրներին:

«2019 թվականի 10 ամսում ՀՀ-ում ընտանիքում բռնության դեպքերով ունեցել ենք 1400 ահազանգ: Այդ դեպքերով ՀՀ ոստիկանությունում հաշվառվել են 808 անձ, 618-ի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում, իսկ 190-ի անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնության դեպքերին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալը ասաց, որ 2019 թվականի 10 ամսում գրանցվել է 1509 դեպք՝ 2018 թվականի 1928-ի դիմաց:

«Այսինքն` կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնությունները 419 դեպքով նվազել են»,- ասաց Վարդանյանը:

ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման նպատակով: Ընտանիքում բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև: Օրենքն ընձեռել է բռնության ենթարկված անձանց պաշտպանության նոր հնարավորություններ: Մասնավորապես` նախազգուշացում ոստիկանության կողմից, անհետաձգելի միջամտության որոշում՝ դարձյալ ոստիկանության կողմից, պաշտպանական որոշում՝ դատարանի կողմից:

Ոստիկանությունը բռնություն իրականացրած անձի նկատմամբ կիրառում է նախազգուշացում, եթե դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, արարքը հանցակազմի հատկանիշներ առերևույթ չի պարունակում, առկա չեն անհետաձգելի միջամտության հիմքեր:

Անհետաձգելի միջամտության որոշում ոստիկանությունը կայացնում է, եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ կիրառել է բռնություն, առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին: Ի դեպ, անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:

Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել բռնության ենթարկված կամ բռնության ենթադրաբար ենթարկված անձը կամ աջակցության կենտրոնը` նրա համաձայնությամբ: Անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձանց դեպքում դատարան կարող են դիմել մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչները և խնամակալության ու հոգաբարձության մարմինը: Մարդն ինքն է որոշում դիմել ոստիկանություն, թե անմիջապես դատարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]