Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թրամփը շուտով իրավաբանական հարցերով խորհրդական կունենա 2020 թվականի ընտրարշավի համար

Թրամփը շուտով իրավաբանական հարցերով խորհրդական կունենա 2020 թվականի ընտրարշավի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սահմանադրական իրավունքի մասնագետ Ջեննա Էլիսին առաջարկել Է դառնալ իր իրավաբանական խորհրդականը 2020 թվականի նախագահական ընտրարշավի շրջանակներում: Նոյեմբերի 24-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Axios նորությունների պորտալը: Էլիսը բավականին հաճախ Է մեկնաբանություններով հանդես գալիս Fox News հեռուստաալիքում եւ Սպիտակ տան ղեկավարի տեսադաշտում Է հայտնվել տակավին ավելի քան մեկ տարի առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դոնալդ Թրամփը տպավորված Է եթերում նրա հայտնվելուց: Նախագահը հասկանալ Է տվել, որ ցանկանում Է նրան աշխատանք առաջարկել, եւ թիմն սկսել Է քննարկել Սպիտակ տուն նրան հրավիրելու հարցը»,- պատմել Է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի մերձավորներից մեկը:

Պորտալի տվյալներով՝ Էլիսը եւ Թրամփը մեկ ամիս առաջ առաջին անգամ խոսել են հեռախոսով: Այնուհետեւ իրավաբանին անձամբ ընդունել Է նախագահը: Էլիսն ինքը հրաժարվել Է մեկնաբանել հնարավոր նշանակումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am