Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Միքայել Փաշայանը մասնակցել է ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին

Միքայել Փաշայանը մասնակցել է ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների 
համակարգող խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 26-րդ նիստը, որին մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակություններ, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և այլ ներկայացուցիչներ։ Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ արդեն 18 տարի հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը շարունակում է ակտիվ երկխոսություն ապահովել անդամ երկրների համար՝ ժամանակակից հարկային օրակարգի կարևոր հարցերի շրջանակներում: Այս տարի  նիստի հիմնական թեման եղել է «Թվային տնտեսության պայմաններում հարկային վարչարարության իրականացումը»։

Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը նշել է, որ թվային փոխակերպումը ազդում է սոցիալական ու տնտեսական բոլոր ոլորտների վրա և նոր մարտահրավերներ է առաջացնում ամբողջ աշխարհի հարկային մարմինների համար: Թվայնացումը փոխում է հաստատված գործընթացները, բիզնեսի մոդելները, ուստի հարկային մարմինները ստիպված են լինում արձագանքել այդ մարտահրավերներին և հարմարվել թվային միջավայրին:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել անդամ երկրներում հարկեր վճարելու կարևորության գիտակցման, հանրային իրավագիտակցության բարձրացման և այլ հարցերի:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ ՀՀ-ում արդեն իսկ հարկ բառն ընկալվում է որպես ներդրում ընդհանուր գործի մեջ, և այդ մտածելակերպը գնալով արմատավորվում է հասարակության գիտակցության մեջ: ՀՀ պատվիրակության ղեկավարը խոսել է այդ վերաբերմունքի տարածման անհրաժեշտության մասին նաև գործընկեր երկրներում՝ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը համարելով այդօրինակ տեսլականի քննարկման պատեհ հարթակ:

Քննարկվել են նաև հարկային մարմինների թվային փոխակերպման արդի տենդենցներին հետևելու, հարկային վարչարարության բարելավման և բիզնեսի հետ աշխատանքի պարզեցման հարցեր:

Նիստի ընթացքում ընդգծվել  է ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը տեղեկատվության փոխանակման առումով: Նախորդ տարի նոյեմբերին ստորագրվել էր արձանագրություն, որով նախատեսվում է երկրների միջև տվյալների փոխանակում ավտոմատ ռեժիմով: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել և հաստատել է տեղեկատվության փոխանակման ձևաչափեր, ինչը հնարավոր կդարձնի ստեղծել ծրագրակազմ և անցկացնել տեղեկատվության թեստային փոխանակում 2020 թվականի օգոստոսին, իսկ 2021 թվականին համակարգն արդեն կգործարկվի։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ