Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավորն ու Չեխիայի դեսպանը քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր

ԱԺ պատգամավորն ու Չեխիայի դեսպանը քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների 
ազատականացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը խորհրդարանում նոյեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկի և նրա տեղակալ, դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Հանձնաժողովի նախագահը կարևորել է Արևելյան Գործընկերության անդամ երկրներից յուրաքանչյուրում ընթացող զարգացումների առանձին գնահատումը՝ այս մոտեցումը համարելով այդ հարթակի արդյունավետ աշխատանքի կարևոր նախապայման: Դեսպան Կոպեցկին դրական է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ պատրաստակամություն հայտնելով թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ ինստիտուտների մակարդակով աջակցել դրանց արագ և արդյունավետ կիրարկմանը:

Քննարկվել են նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսությանը, ներկայում Չեխիայի դեսպանատանը վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացմանը, չեխական ներդրումների և չեխ զբոսաշրջիկների ներհոսքի ծավալների ավելացմանը, ինչպես նաև՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը 2019-ի ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am