ՀՀ ԶՈՒ Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ
16:57, 22 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի մարտական պատրաստվածությունը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 21-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր, ճշգրտվել հակառակորդի պայմանական թիրախների կոորդինատները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում