Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք. Փաշինյանը այցելեց Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի

Պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք. Փաշինյանը այցելեց Հռոմի Սուրբ Նիկողայոս 
հայ կաթողիկե եկեղեցի

ՀՌՈՄ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին դիմավորեցին Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը: Այնտեղ ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

Նրանք Փաշինյանին ներկայացրեցին եկեղեցու և վարժարանի ստեղծման պատմությունը, ինչպես նաև Հռոմում հայ համայնքի ներկայիս խնդիրները:

Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը նշեց, որ հայերի ներկայությունը Հռոմում երկար պատմություն ունի:

«150 տարվա պատմություն ունեցող Լևոնյան վարժարանում կրթվել են հայ հոգևորականների բազմաթիվ սերունդներ, ովքեր հայ ժողովրդին ծառայել են որպես հովիվներ և մտավորականներ՝ անգամ արյուն տալով պահպանելու և պաշտպանելու համար հավատը, լեզուն և ազգային արժեքները: Արտաքին և ներքին հակառակորդները փորձում էին հարվածել այս ամրոցին, սակայն այն շարունակում է հավատարիմ մնալ իր հայանպաստ առաքելությանը»,- շեշտեց Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարևոր առանձնահատկություն, այն է`ճանաչել ինքներս մեր պատմությունը:

 «Այդ այցելությունների ընթացքում ոչ միայն ճանաչում և իմանում ենք այդ երկրների մասին, այլև ինքներս մեզ, մեր պատմությունը: Ընդհանրապես, երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, ինքնության պահպանման և զարգացման մասին, այդ ճանապարհին կա շատ կարևոր բանաձև: Որպես ժողովուրդ մենք պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորն իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, և մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու ու անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է»,- ընդգծեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am