Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տիգրան Մեծ պողոտայում անհայտ զենքով կրակոցներ են հնչել

Տիգրան Մեծ պողոտայում անհայտ զենքով կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 21-ին ժամը՝ 01:30-ին ահազանգ է ստացել, որ Տիգրան Մեծ պողոտա, 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ են արձակվել Տիգրան Մեծ, 74 հասցեի ուղղությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Կրակոցների հետևանքով վնասվել են նշված հասցեում գտնվող շինության ապակին և կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենայի աջ կողային հատվածը: Մեկնած խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 24 հատ կրակված պարկուճներ և ձեռնարկվում են աշխատանքներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր»,- ասաց Գաբրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am