Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոյեմբերի 22-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի  22-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, շարունակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այց Իտալիա: Նախատեսված է հանդիպում Իտալիայի նախարարների խորհդի նախագահ Ջոզեպե Կոնտեի հետ:

ՀՀ ԳԱԱ-ում կմեկնակի «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը:

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները կհանդիպեն լրագրողների հետ: Նրանք  իրենց դիտարկումները կներկայացնեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի հետ կապված բողոքի ցույցերի վերաբերյալ: Նրանք կներկայացնեն իրենց անելիքները:

Հայ-ռուսական համալսարանում իր աշխատանքները կսկսի «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովը: Այն նվիրված է Ռուսաստանի նախկին վարչապետ, անվանի դիվանագետ Եվգենի Պրիմակովի ծննդյան 90-ամյակին:

Հանդիսավորությամբ կբացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Ներկա կլինեն պետական պաշտոնյաներ, մշակութային և հասարակական գործիչներ։

Սպասված անակնկալ Հովհ.Թումանյանի թանգարանի փոքրիկ այցելուների համար. թանգարանի նորաբաց մուլտսրահում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան» 2D մուլտֆիլմի շնորհանդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am