Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կշահեն արագ գործող եւ հավատարիմ  դաշնակիցները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կշահեն արագ գործող եւ հավատարիմ  
դաշնակիցները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Մենք արդեն գրել ենք Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության մասին, որը պետք է գործի ընդդեմ Իրանի, եթե Թել Ավիվում վտանգ զգան Իրանից: Բաքուն էլ իր «մեծ Ադրբեջանի» երազանքների մեջ է, որի մասին եւս խոսել ենք:

Արեւելյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է, որ «Օտարերկրյա եւ թշնամական ԶԼՄ-ների լուրերը Թավրիզի իրավիճակի շուրջ մաքուր սուտ են», եւ ամբողջ Արեւելյան Ատրպատական նահանգով մեկ այսօր էլ կատարյալ հանգիստ դրություն է»: Իսկ Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ նահանգապետ Էսմայիլ Ջաբարզադեն հայտարարել է. «Իրանահայերի հետ մեր կապը մշտապես եղել է եղբայրական եւ բարեկամական»: Նահանգապետը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին. «Իրանահայերը մեր լավագույն քաղաքացիներից են, մեր քրիստոնյա հայրենակիցների հետ մեր ունեցած մտերիմ կապը մշտապես եղել է ու շարունակում է մնալ: Մենք հպարտ ենք, որ ծառայում ենք այդ սիրելի մարդկանց»:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն էլ նշել է, որ բարեբախտաբար Թավրիզում մեր «մուսուլման քույրերն ու եղբայրները մեզ օտար աչքով չեն նայում»: Այս ամենը վկայում է, որ իրանահայերը եղել եւ մնում են մեր հարեւան ու բարեկամ երկրի օրինավոր քաղաքացիներ եւ զերծ են մնում արտաքին խաղերի մասնակիցը դառնալուց, ի տարբերություն իրանաբնակ թուրքերի ու ադրբեջանցիների: 

Սա էլ վստահություն է ներշնչում, որ հայ-իրանական կապերը կգործեն անխախտ եւ միասնաբար՝ ընդդեմ այն վտանգների, որ գալիս են Թուրքիայից ու Ադրբեջանից: Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է ամեն կերպ հասնել ռուսական կողմի աջակցությանը, միաժամանակ վնասելով Հայաստանի ու Իրանի շահերը՝ ինչպես գերտերությունների հետ հարաբերություններում, այնպես էլ տարածաշրջանում: Եվ պաշտոնական Երեւանը արտաքին հարաբերություններում պետք է հաշվի առնի նաեւ այս սադրիչ քայլերը, որը Բաքուն եւ Անկարան միասնաբար են ծավալում ու բոլոր ուղղություններով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am