Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

ՈՒԵՖԱ-ն Արամ Հայրապետյանին ճանաչել է Հայաստանի ընտրանու լավագույն ֆուտբոլիստ

ՈՒԵՖԱ-ն Արամ Հայրապետյանին ճանաչել է Հայաստանի ընտրանու լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի  դարպասապահ Արամ Հայրապետյանը Fed Ex Performance Zone-ի վարկածով ճանաչվել է հավաքականի լավագույն ֆուտբոլիստ՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Արամ Հայրապետյանն իր օգտին ունի 747 միավոր: Եվրո-2020-ի շրջանակներում հավաքականի կազմում նա անցկացրել է 10 հանդիպում՝ կատարելով 45 սեյվ:  Երկրորդ հորիզոնականում Հենրիխ Մխիթարյանն է՝ 612 միավորով:

Արամ Հայրապետյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 2008-ին՝ «Սոչի-04» ակումբում: 2017 թվականից նա «Ուրարտու»-ի , իսկ 2018-ից Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահն է: Ազգային ընտրանու կազմում նա անցկացրել է 20 հանդիպում:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ