Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրիտանացի արքայազն Էնդրյուն հրաժարվել Է հանրային միջոցառումներից սկանդալի պատճառով

Բրիտանացի արքայազն Էնդրյուն հրաժարվել Է հանրային միջոցառումներից սկանդալի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր որդուն՝ արքայազն Էնդրյուին, թույլատրել Է հրաժարվել պարտականություններից եւ մոտ ապագայում թագավորական ընտանիքը չներկայացնել հանրային միջոցառումներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը:
Այս քայլին գահի ժառանգորդ արքայազն Չառլզի կրտսեր եղբայրը դիմել Է վերջերս BBC ընկերությանը տված հարցազրույցի պատճառով, որում նա պատմել Է ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի հետ իր ծանոթության մասին, որն անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու գծով բազմաթիվ գործերի ֆիգուրանտ Է: Հարցազրույցը, որը պետք Է թուլացներ ճնշումը թագավորական ընտանիքի վրա, սկանդալ Է առաջացրել երկրում: Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, արքայազնը հարցազրույցում հանդես Է եկել որպես գոռոզ ու ինքնավստահ մեկը, նա այդպես Էլ չի ասել, որ ափսոսում Է դատապարտյալի հետ ընկերություն անելու համար ամերիկացու կողմից սեռական հանցագործությունների պատճառով:
Արքայազնը հայտնել Է, որ հրաժարվել Է հանրային միջոցառումներից եւ խոստանում Է ամեն տեսակ օգնություն տրամադրել Էփշտեյնի հանցագործությունների հետաքննության գործում:
Տասը տարի առաջ միլիարդատերն արդեն 13 ամսվա բանտային պատիժ Է կրել անչահահաս աղջիկներին մարմնավաճառության մեջ ներքաշելու համար, այն ժամանակ նա դատարանում ընդունեց մեղքը: Այդչափ մեղմ դատավճռից հետո սկանդալ սկսվեց:
2018 թվականի հուլիսին Էփշտեյնին դարձյալ ձերբակալել են սեռական բռնության եւ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու գործով: Օգոստոսի 10-ին նա իր կյանքին վերջ Է տվել բանտում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am