Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունը չի մեկնի Հարավային Կորեա՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին

Կիմ Չեն Ունը չի մեկնի Հարավային Կորեա՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը չի մասնակցի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Հարավային Կորեայում: Նոյեմբերի 21-ին այդ մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ «Ամեն ինչի համար հարմար ժամանակ ու վայր Է անհրաժեշտ» վերտառությամբ մեկնաբանության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է գործակալությունը, ԿԺԴՀ-ի առաջնորդը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինից անձնական հրավեր Է ստացել այցելելու Պուսեն՝ մասնակցելու ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին: Ըստ որում գործակալությունն ուշադրություն Է հրավիրում այն բանի վրա, որ Հարավային Կորեայի մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ շարունակում են «թերահավատորեն վերաբերվել Հյուսիսի եւ Հարավի միջեւ հարաբերություններին»: Դեռ ավելին, ԿԺԴՀ-ի կարծիքով՝ Սեուլը «շարունակում Է հենվել արտաքին ուժերի, այլ ոչ թե ազգային համագործակցության վրա»:

«Հարավային Կորեայի պահպանողական ուժերը նախանձախնդրությամբ դատապարտում են եւ հարձակումներ գործում ԿԺԴՀ-ի վրա՝ կոչ անելով չեղյալ հայտարարել Հյուսիսի եւ Հարավի միջեւ ձեռք բերված համաձայնությունները,- ընդգծված Է մեկնաբանության մեջ:- Հնչում են նաեւ այնպիսի ագրեսիվ արտահայտություններ, ինչպիսիք են «վարչակարգի փոփոխություն Հյուսիսում» եւ «կործանման հասցնել Հյուսիսը», ինչն ավելի վաղ հնարավոր չԷր լսել: Ըստ որում մեկնաբանության հեղինակները կասկած են հայտնել, թե «Հյուսիսի եւ Հարավի միջեւ հանդիպումը լիարժեք կլիներ այսպիսի ժամանակ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am