Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի չափը

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման 
նպաստի գումարի չափը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի չափը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այսպիսի առաջարկով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Այսօր առաջարկով դիմել եմ ՀՀ վարչապետին` վերանայել կենսաթոշակառույի մահվան դեպքում պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստի գումարի չափը,
որը 2010թ. մինչ օրս կազմում է 200.000 ՀՀ դրամ»,- գրել է Մինասյանը:

Պատգամավորն առաջարկում է պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի նոր չափ սահմանել, որը կկազմի նվազագույնը 250.000 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]