Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ պատգամավորը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԺ պատգամավորը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից՝ զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներն ու տեսլականը, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող քայլերին:

Մերի Գալստյանը կարեւորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը եւ այդ համատեքստում՝ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի փոխգործակցության զարգացումը: Պատգամավորն իր երախտագիտությունն է հայտնել դեսպան Յամադային երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման, Ճապոնիայի կողմից տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության եւ իրականացված ծրագրերի համար:

Ջուն Յամադան գոհունակությամբ նշել է, որ հայ-ճապոնական փոխգործակցությունը տարբեր բնագավառներում զարգանում է:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խթանումը եւ փորձի փոխանակումը տարբեր թիրախային, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կառավարման եւ վերամշակման, նորարական տեխնոլոգիաների ոլորտներում: Նաեւ կարեւորվել է մշակութային երկխոսության խորացումը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերը բարեկամական խմբերի, փոխադարձ այցերի, թիրախային ոլորտներում իրականացվող ծրագրերի միջոցով, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ամրապնդմանը եւ հետագա զարգացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am