Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է. Նիկոլ Փաշինյան

Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է. Նիկոլ Փաշինյան

ՎԵՆԵՏԻԿ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ: Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է որակել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ հանդիպմանը:  

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Ցավում եմ, որ այցելության առիթը կապված է ջրհեղեղի հետ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել: Մխիթարյան միաբանությունը  մեծ դերակատարում ունի: Այն ժամանակ, երբ մեր ինքնությունը հայրենիքում ոչնչացման եզրին էր, միաբանությունը դարձավ այն վայրը, որտեղ մեր պատմությունը, գիտությունը, լեզուն, արվեստը ուսումնասիրվեց: Այն դարձավ մեր արմատների հետ հաղորդակցության մի կարևոր գիտական օջախ: Ես շատ հուզված եմ այստեղ լինելու առիթով: Համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունը, որպես գիտության, մշակույթի ոլորտի խորհրդանշական կոթող, շատ երկար իր գործնական դերակատարումը կշարունակի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նոյեմբերի 20-ին Վենետիկից մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն:  Նա օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո մեկնել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին վերջին օրերին քաղաքը ցնցած ջրհեղեղից հետո:

Շանթ Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am