Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոռու դատախազությունը նախաձեռնել է Վանաձորի «Արցախ» պուրակը  համայնքին վերադարձնելու գործը

Լոռու դատախազությունը նախաձեռնել է Վանաձորի «Արցախ» պուրակը  համայնքին 
վերադարձնելու գործը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 2007թ. փետրվարի 23-ին Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ մի ՍՊԸ-ի է հանձնվել մասնավորեցման ոչ ենթակա, Լոռու մարզի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Արցախ պուրակի տարածքը: ՀՀ կառավարության 13.04.2006թ. որոշմամբ պուրակի տարածքն անհատույց, սեփականության իրավունքով փոխանցվել էր Վանաձոր համայնքին՝ որպես հասարակական կառուցապատման հողամաս։ Քննված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասի օտարման գործընթացում համայնքի ղեկավարը հիմք է ընդունել կառավարության այդ որոշումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ելնելով դրանից՝ նախաքննական մարմինը եկել է եզրահանգման, որ հողամասի օտարման գործընթացում Վանաձորի համայքնապետարանի պաշտոնատար անձանց արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանցակազմը և այդ հիմքով հրաժարվել է վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Սակայն մարզի դատախազությունում դրա վերաբերյալ քննիչի կայացրած որոշման օրինականությունն ստուգելիս և քրեական գործի նյութերին ծանոթանալիս ակնհայտ է դարձել, որ պուրակի տարածքը ՍՊԸ-ին հանձնելու վերաբերյալ վարչական ակտը համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ, 87-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ հիշատակված վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու համար։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ օրենքի խախտմամբ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու արդյունքում խախտվել են համայնքի իրավունքները և այդ հետևանքները շարունակել են մնալ չվերացված՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավարին՝ քննարկելու օրենքի խախտմամբ ընդունված ոչ իրավաչափ վարչական այդ ակտն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու հարցը և միջոցներ ձեռնարկելու նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am