Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը ներկայացրել Է աշխարհի ամենից քիչ զարգացած 47 երկրները

ՄԱԿ-ը ներկայացրել Է աշխարհի ամենից քիչ զարգացած 47 երկրները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 30-ից ավելի աֆրիկյան երկրներ, ինչպես նաեւ մի շարք ասիական եւ կղզի պետություններ են ներառվել աշխարհի ամենիչ քիչ զարգացած երկրների ցուցակում: Այդ մասին ասված Է ամենից քիչ զարգացած երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի (ՅՈւՆԿՏԱԴ) զեկույցում, որը ներկայացվել Է նոյեմբերի 19-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակը ներառում Է 47 պետություն: Հիմնականում դրանք աֆրիկյան երկրներն են, այդ թվում՝ Անգոլան, Բենինը, Բուրկինա-Ֆասոն, Բուրունդին, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Չադը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ջիբուտին, Էրիթրեան, Եթովպիան, Գամբիան, Մադագասկարը, Մալին, Սուդանը, Հարավային Սուդանը, Ուգանդան, Զամբիան եւ ուրիշներ: Ցուցակում նաեւ հայտնվել են Օվկիանիայի կղզի պետություններ Կիրիբատին, Տուվալուն, Վանուատուն, Սողոմոնյան կղզիները: Երրորդ խմբում տեղ են գտել ասիական երկրներ՝ Աֆղանստանը, Բանգլադեշը, Կամբոջան, Լաոսը, Մյանման, Նեպալը, Եմենը եւ Բութանը: «Մենք բոլոր երկրները վերլուծում ենք երեք չափանիշների հիման վրա,-ՏԱՍՍ-ին պարզաբանել Է ՅՈւՆԿՏԱԴ-ի ներկայացուցիչ Շանտալ Կարպենտիեն:-Նախ եւ առաջ՝ դա բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտն Է, այստեղ դիտարկվում են 1230 դոլարից պակաս ցուցանիշ ունեցող երկրները»: «Մենք նաեւ վերլուծում ենք մարդկային ռեսուրսների թուլության չափանիշները չափահաս բնակչության սննդի, առողջության, կրթության եւ գրագիտության ցուցանիշների հիման վրա եւ տնտեսական խոցելիության չափանիշները, այսինքն՝ կլիմայական, գյուղատնտեսական, տնտեսական եւ այլ կատակլիզմների ենթակա լինելը»,- ասել Է նա: Այս զեկույցի հիման վրա եւ, ղեկավարվելով Կայուն զարգացման նպատակներով, ՄԱԿ-ը հանձնարարականներ Է մշակում թվարկված երկրների ղեկավարություններին` իրադրության բարելավման համար: Զեկույցների կազմման ողջ պատմության ընթացքում բացասական վարկանիշից հաջողվել Է դուրս գալ հինգ երկրի՝ Բոտսվանային, Կաբո-Վերդեին, Հասարակածային Գվինեային, Մալդիվներին եւ Սամոային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am