Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Իրանի իշխանությունները հայտնել են առաջիկայում համացանցի արգելքը վերացնելու մտադրության մասին

Իրանի իշխանությունները հայտնել են առաջիկայում համացանցի արգելքը վերացնելու 
մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում առաջիկա օրերին համացանցի օգտագործման արգելքը կվերացվի երկրի այն հատվածներում, որտեղ դրա օգտագործումը չի խոչընդոտի բողոքի ակցիաների ավարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Այն հատվածներում, որտեղ վստահություն է ձեռք բերվում, որ համացանցը չի օգտագործվի չար նպատակներով, ժամանակի ընթացքում կհանվի արգելքը»,- Ռաբիի խոսքերը փոխանցում է ISNA-ն:

Կառավարության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե մասնավորապես երբ և երկրի որ կետերում կթույլատրվի օգտվել համացանցից:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ