Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի 
ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը եւ դրանց հետեւանքով վնասվածք ստացողների ու մահացածների թիվը բավականին մտահոգիչ է։ Խնդրի կարգավորման նպատակով իրականացվում են նաեւ օրենսդրական բարեփոխումներ։ Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից մշակված Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից արվել են մի շարք առաջարկություններ եւ ակնկալում են, որ լրամշակված տարբերակով նախագիծն առաջիկայում կմտնի ԱԺ օրակարգ։ «Նախագծի ընդունումն ու օր առաջ կյանքի կոչելը շատ կարեւոր է, քանի որ դրա արդյունքում զգալի փոփոխություններ կլինեն երթեւեկության անվտանգության մասով»,- նշեց պատգամավորը։ Բալային համակարգը գործելու է լուրջ ծրագրատեխնիկական միջոցների ներդրմամբ, այսինքն՝ այդ ամենը գրեթե ավտոմատացված է, որի արդյունքում կոռուպցիոն ռիսկերը մեծ չեն լինելու։

Օրենքի նախագծի ընդունման ուշացման հետ կապված իր մտահոգություններով կիսվեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որի կարծիքով կառավարությունն ավելի խիստ պետք է մոտենա այս ոլորտում տեղ գտած իրավախախտումներին։ «Բալային համակարգը կստիպի սթափվել վարորդներին։ Այսօր մարդիկ գիտակցաբար եւ դիտավորյալ խախտումներ են անում։ Եթե տուգանվում են, վճարում են գումարը, իսկ եթե ոչ, ապա շարունակում են նույն կերպ։ Այդպիսի վարորդները երթեւեկության մեջ ստեղծում են անպատժելիության մթնոլորտի իրենց չափաբաժինը, իսկ քանի որ վատ օրինակն ավելի վարակիչ է, ապա նման վարվելակերպը մեծ տարածում է ստանում։ Գործում է․ «եթե կողքինս անում է եւ չի պատժվում, ապա ես էլ կարող եմ անել» կարգախոսը»,- ասաց Ղահրամանյանը։

Թե որքանով է արդար բալային համակարգի կիրառումը, հաշվի առնելով քաղաքաշինական ու ճանապարհային երթեւեկության կազմակերպման հետ կապված այլ խնդիրները, Ղահրամանյանը նկատեց, որ բալային համակարգը մեծամեծ անկախ է եւ որեւէ կախում չունի ճանապարհների որակից, լուսավորությունից կամ գծանշումներից։»

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am