Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

ԱԺ-ն ընդունեց «Հայփոստ»-ը և «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ցանկից հանելու օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց «Հայփոստ»-ը և «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ցանկից հանելու 
օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում այն ընդունվեց միաձայն՝ 92 կողմ ձայնով:

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները:

«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել էր նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ արել էր  նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ