Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայի իշխանությունները դատի են տվել ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողին

Կալիֆոռնիայի իշխանությունները դատի են տվել ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերան եւ Լոս Անջելեսի օկրուգի իշխանությունները նոյեմբերի 18-ին դատական հայց են հարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն Է: Այդ մասին ասված Է գլխավոր դատախազի կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ընդգծված Է փաստաթղթում, ի հեճուկս այն բանի վերաբերյալ ընկերության հայտարարությունների, թե իր արտադրանքը նախատեսվում Է սոսկ չափահասների համար, Juul-ն «իր գովազդն ուղղորդում Է» դեռահասներին: Բացի դրանից, հայցվորների կարծիքով՝ ընկերությունը բավականաչափ ուշադրություն չի նվիրում այն բանի նախազգուշացմանը, թե օրգանիզին ինչ վնաս կարող Է հասցնել այդ արտադրանքի գործածումը: Ինչպես նշված Է հայտարարության մեջ, խոսքը վերաբերում Է քաղցկեղային հիվանդությունների զարգացմանը, զարգացման արատներին վերաբերող ռիսկերին, ինչպես նաեւ մարդու վերարտադրողական համակարգի համար հնարավոր վնասին:

Հայցվորները պահանջում են, որ ընկերությունը դադարեցնի խախտումները եւ վճարի տուգանք, որի չափն առայժմ որոշված չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am