Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ 
խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գասենյակից, նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին  մինչև 2025 թվականակը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ փաստաթղթի մշակմանը, միության շրջանակներում թվայնացման օրակարգին, ինչպես նաև տեխկանոնակարգերի և մաքսային ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառնության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից առկա խորընդոտների վերացմանն առնչվող խնդիրները:

Խորհրդի նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել տասնյակ նախագծերի շուրջ, այդ թվում անդրադարձել ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի կիրարկմանն ուղղված միջոցառումների ծրագրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am