Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին գաղտնի քվեարկությամբ կընտրի նոյեմբերի 19-ին

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին գաղտնի 
քվեարկությամբ կընտրի նոյեմբերի 19-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի նոյեմբերի 18-ի նիստում ասաց ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնախմբի քարտուղար Արփինե Դավոյանը:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվեարկությունն անցկացվելու է նոյեմբերի 19-ին՝ ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, ժամը 12:00-13:00-ին»,- ասաց Դավոյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը: ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրվել է Լիլիթ Ալեքսանյանը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Հայկուհի Հարությունյանի, իսկ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am