Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոտայքում մահացած երեխաների հայրը նոյեմբերի 19-ին կլինի Հայաստանում. ՀՀ դեսպանություն

Կոտայքում մահացած երեխաների հայրը նոյեմբերի 19-ին կլինի Հայաստանում. ՀՀ 
դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում ողբերգական դեպքի պատճառով մահացած երեխաների հոր՝ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանի տեղափոխման հետ կապված խնդիրը լուծվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է  Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը:

«ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցները նշել էին, որ ողբերգական տեղեկությունից հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն խնդիրներ է ունեցել միգրացիոն ծառայության հետ:

Նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am