Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սարդարապատի թանգարանը նոր տնօրեն ունի

Սարդարապատի թանգարանը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Կարեն Փահլևանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Պաշտպանության նախարարությունում, որի հաշվեկշռում է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ը, տնօրենի համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել է 7 մարդ:

Բանավոր և գրավոր փուլերի արդյունքում քննող հանձնաժողովը հաղթող էր ճանաչել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի այդ պահին գործող տնօրեն Կարեն Արիստակեսյանին և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  փոխտնօրեն Կարեն Փահլևանյանին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am