Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Ոստիկանությունը Չիլիի մայրաքաղաքում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Ոստիկանությունը Չիլիի մայրաքաղաքում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների 
դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չիլիում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հոկտեմբերի սկզբից, երբ հայտարարվել էր մետրոյով երթևեկության գնի բարձրացման մասին: Աստիճանաբար, ցուցարարները սկսել էին իրենց դժգոհությունը հայտնել նաև այլ խնդիրների առնչությամբ: Մասնավորապես, նրանք նշում են, որ անհնար է ստանալ արժանապատիվ անվճար կրթություն և առողջապահական ծառայություններ, ցածր է աշխատավարձը:

Հոկտեմբերի 18-ից խաղաղ ցույցերը վերածվել են իրավապահ մարմինների հետ բախումների:

Ցույցերի պատճառով Չիլիում ստիպված են եղել չեղարկել նոյեմբերին կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ