Իտալիայի դեմ խաղում կփորձենք հաղթել. Անդրե Չալըշըր
00:57, 16 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Անդրե Չալըշըրի կարծիքով Հունաստանի դեմ խաղում կոշտ պայքար էր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ խաղից հետո զրույցում կիսապաշտպանը շեշտեց, որ հույները կարողանում էին վերահսկել գնդակի տեղաշարժը, ինչը բարդացնում էր Հայաստանի հավաքականի աշխատանքը: «Նոր մարզչի հետ աշխատանքը ժամանակ է պահանջում: Մենք միշտ ձգտում ենք հաղթանակի: Իտաիայի դեմ վերջին խաղում ևս ձգտելու ենք հաղթանակի»,-ասել է ֆուտբոլիստը:
Եվրոպայի առաջնության որակավորման նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Հունաստանի պարտվեց 0:1 հաշվով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում