Իտալիայի դեմ խաղում կփորձենք հաղթել. Անդրե Չալըշըր

Armenpress 00:57, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Անդրե Չալըշըրի կարծիքով Հունաստանի դեմ  խաղում կոշտ պայքար էր:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ խաղից հետո զրույցում կիսապաշտպանը շեշտեց, որ հույները կարողանում էին վերահսկել գնդակի տեղաշարժը, ինչը բարդացնում էր Հայաստանի հավաքականի աշխատանքը: «Նոր մարզչի հետ աշխատանքը ժամանակ է պահանջում: Մենք միշտ ձգտում ենք հաղթանակի: Իտաիայի դեմ վերջին խաղում ևս ձգտելու ենք հաղթանակի»,-ասել է ֆուտբոլիստը:

Եվրոպայի առաջնության որակավորման նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Հունաստանի պարտվեց 0:1 հաշվով:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am