Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վենետիկի քաղաքագլուխը հայտարարել Է հեղեղումից մեկ միլիարդ եվրոյի վնասի մասին

Վենետիկի քաղաքագլուխը հայտարարել Է հեղեղումից մեկ միլիարդ եվրոյի վնասի մասին
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկում հեղեղումից վնասն աճել Է մինչեւ մեկ միլիարդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն:
«Մենք ավերեցինք Վենետիկը: Խոսքը վերաբերում Է միլիարդի հասնող վնասին, եւ մենք խոսում ենք այն մասին, ինչ տեղի Է ունեցել նախանցյալ օրը, այլ ոչ թե այսօրվա մասին»,- ասել Է նա Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ Սուրբ Մարկոսի հրապարակ այցելության ժամանակ:
Ավելի վաղ Վենետիկի քաղաքագլուխը Twitter-ում գրել Է, որ հարկադրված Է եղել փակելու հրապարակները «բարձր ջրի» նոր ալիքի պատճառով, որը նոյեմբերի 15-ի առավոտյան հասել Է 153 սանտիմետրի:
Ձայան, իր հերթին, Վենետիկում իրավիճակը բնորոշել Է որպես «լիակատար ավերում»:
«Սուրբ Մարկոսի բազիլիկի ներսում ջուրը, պետք Է որ գտնվի մեկ մետրի մակարդակում: Ջուրը ողողել Է տներն ու խանութները: Ավերումը լիակատար Է, որովհետեւ նախ ջուրը գալիս Է ու վնաս հասցնում, իսկ հետո, երբ այն հեռանում Է, թողնում Է աղ, որը քայքայում Է պատերը, հատակները, արվեստի ստեղծագործությունները, խճանկարները եւ բոլոր Էլեկտրական համակարգերը»,- նշել Է Ձայան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am