Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի

Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի 
աշխատակազմը կփոխվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակառուների բողոքների արդյունքում «Հայփոստ» ՓԲԸ 17-րդ փոստային բաժանմունքի աշխատակազմը կփոխվի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոփոխության նպատակը արատավոր երևույթին վերջ տալն է:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը ամիսներ առաջ պայմանավորվել էին ակտիվացնել համագործակցությունը՝ հիմքում դնելով կենսաթոշակառուների շահն ու բարեկեցությունը, վերջ դնելով կենսաթոշակառուներից գումար գանձելու արատավոր սովորությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին ընթացք տալ կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր քաղաքացու դիմում-բողոքի: Ուստի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը դիմած կենսաթոշակառուի բողոքը, որ փոստատարը, կենսաթոշակը վճարելիս, ամեն ամիս նախապես վերցնում է 200-500 դրամ, ներկայացվել էր նաև «Հայփոստ» ՓԲԸ մեր գործընկերներին:

Համատեղ իրականացված ստուգման  արդյունքում, գտնելով բողոքի համար բավարար հիմքեր, «Հայփոստ» ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել փոխել փոստային բաժանմունքի աշխատակազմը:

Նշենք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հիմնական գործընկեր «Հայփոստ» ՓԲԸ համագործակցությունն այս ուղղությամբ շարունակական է լինելու, և ոչ մի դիմում անարձագանք չի մնալու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am